среда, 3 октября 2012 г.

Հումորային ստատուսներ




Ինչքան շատ մարդ է քեզ սիրահարվում, այնքան ավելի միայնակ ես զգում քեզ,ամեն նոր օր ավելի ուժգնորեն փորձելով գտնել նրան`ում կկարողանաս նաև դու սիրել…
***
Լինում են մարդիկ, որոնք նման են զրոյի` նրանց միշտ անհրաժեշտ է. որ իրենցից առաջ թվեր լինեն:‌
***
Միայն տխմարներն ու հանգուցյալները երբեք չեն փոխում իրենց կարծիքները‌
***
Սերը աքսիոմա չէ, դա մի թեորեմ է, որ ամբողջ կյանքում և ամբողջ կյանքով պետք է ապացուցել
***
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են,‌
***
Մենության պահին մարդ չի գիտակցում, որ հոգով միասին է այն մարդկանց հետ ովքեր նույնպես միայնակ են:

вторник, 18 сентября 2012 г.


Նորավանք
Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետՍիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետՄոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։
Նորավանքի համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Ենթադրվում է, որ գավիթը կառուցվել է եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝1321թ երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ
Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թՀամալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թԿառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։
17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:[1]

вторник, 14 августа 2012 г.


<object width="468" height="120"><param name="movie" value="http://tankionline.com/tankiref.swf"></param><param name="flashvars" value="hash=b63d0f21a&server=tankionline.com" /><embed src="http://tankionline.com/tankiref.swf" type="application/x-shockwave-flash" width="468" height="120" flashvars="hash=b63d0f21a&server=tankionline.com"></embed></object>

пятница, 25 мая 2012 г.

Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին


Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին դպրոցից ազատվելու կապակցությամբ
Լավ կատակ էր մի ջղայնացեք աղջկերք ջան, գիտեմ որ չեք ուզում ավարտեք դպրոցը, բայց դե ինչ արած, ուզաաած չուզաաած ավարտում եք :) 
Հ.Գ.Ես նույնպես շրջանավարտ եմ այս տարի և  ներողություն եմ խնդրում Ձեր նամակներին չպատասխանելու համAր, ես անպայման կպատասխանեմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Շնորհավոոոոր :)

среда, 16 мая 2012 г.

Մոռացե՞լ եք Ձեր Nokia բջջային հեռախոսի գաղտնաբառը



Ողջույն հարգելի ընթերցող, այս գրառումը ընթերցելուց հետո  Դուք անշուշտ կկարողանաք ապակոդավորել Ձեր Nokia բջջային հեռախոսը, իհարկե եթե մոռացել եք գաղտնաբառը:
Անցնենք  գործընթացին:
    • Նախ բեռնում եք J.A.F. ծրագիրը այստեղից և տեղադրում համակարգչում: (բեռնելու համար ընտրեք бесплатно ռեժիմը, սպասեք 60 վարկյան, գրեք պահանջվող կոդը և սեղմեք скачать файл)
    • Հեռախոսը USB շնորով միացրեք համակարգչից և ընտրեք   PC Suite ռեժիմը(Մտեք հեռախոսի Меню բաժինը - Настройки - Подкл. устройств - Кабель USB և ընտրեք PC Suite)
    • Սպասեք, մինչև համակարգիչը ավտոմատ կտեղադրի  անհարժեշտ բոլոր  փաթեթները:
    • Բացում եք J.A.F. ծրագիրը: Սկզբից հնարավոր է այսպիսի սխալ տեսնեք, եթե առկա է այդպիսի սխալ ուղղակի սեղմեք OK
    • Ծրագրի վերևում ընտրեք BB5 և ներքևում ավելացրեք User Code Edit - ռեժիմը:
    • Հաջորդ քայլում սեղմում եք SERVICE և բացված պատուհանում գրում 12345 և սեղմում Read Code(հնարավոր է Read Code բառը բացակայի)


    • Բացված պատուհանում ցուցադրվում է Ձեր հեռախոսի ներկայիս օգտագործվող գաղտնաբառը: Օրինակ ինձ մոտ 771336 էր:




    Եվ  վերջ, այսքանը: 

    суббота, 12 мая 2012 г.

    Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից


    Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից




    Եթե հաճախակի եք օգտվում Google-ի տարբեր ծառայություններից, ապա անկասկած որոշակի խնդիր կարող եք ունենալ ծառայություններում պահպանված ինֆորմացիան բեռնելու ժամանակ: 
    Եթե Google-ում ունեք տեղադրված տարբեր նկարներ, վիդեոներ, խաղեր և այլ ֆայլեր ու ցանկանում եք բեռնել այդ ամբողջ ինֆորմացիան, ապա այս նյութը հենց ձեր համար է:
    Իհարկե, շատ երկար և տանջալից աշխատանք կլինի Google-ի յուրաքանչյուր էջ բացելը և այնտեղից ինֆորմացիայի բեռնումը: Եթե հաշվի առնենք, որ Google-ն ունի բազմաթիվ ծառայություններ (Google Docs, Google+, Buzz, Picasa և այլն), ապա կարելի է ասել, որ յուրաքանչյուր ծառայությունից ինֆորմացիայի բեռնումը գրեթե անհնար է:
    Եվ ահա նման դեպքում կարելի է չհիասթափվել ու օգտագործել այս հետաքրքիր ծրագիր հավելումը, որը կոչվում է՝ GoogleTakeout:
    Takeout-ը հատուկ ծրագիր-հավելում է, որը հնարավորություն է ստեղծում միանգամից միանալ Google-ի բոլոր ծառայություններին և բեռնել այնտեղ առկա ողջ ինֆորմացիան:
    Ինչպես օգտագործել Takeout-ը:
    Takeout-ը օգտագործելու և այնտեղ մուտք գործելու համար մեզ անհրաժեշտ կլինի Google-ի պրոֆիլի մուտքանունը և գախտնաբառը:
    Բեռնում ենք ինֆորմացիան Takeout-ի միջոցով՝
    Մուտք գործելուց հետո դուք կտեսնեք Google-ի բոլոր ծառայությունների ցանկը: Իսկ վերևի հատվածում կտեսնեք գործարկման 2 տաբերակ՝

    1.Առանձին ծառայության ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Выбрать службу» ենթակետը
    2.Բոլոր ծառայությունների ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Создать архив» ենթակետը

    Ա. Ընտրված ծառայությունից ինֆորմացիայի բեռնում՝ 
    Ընտրելով՝ «Выбрать службу» ենթակետը, մեր առջև բացվում է ծառայությունների նոր ցանկ, որտեղից կարող ենք ընտրել մեր ցանկացած ծառայությունը կամ ծառայությունները:
    Ընտրելուց հետո էկրանի վրա կհայտնվի նոր հատուկ պատուհան, որտեղ տեղադրված կլինեն ընտրված ծառայությունները և նրանցում առկա ինֆորմացիան (թվային պատկերի տեսքով): Բացի այդ կարելի է սեղմել «Настройка» կոճակի վրա և ընտրել բեռնվող ֆալերի ցանկալի ֆորմատը: Ֆորմատը ընտրելուց հետո սեղմում ենք «Создать архив» և սկսվում է ինֆորմացիայի բեռնումը, որից անմիջապես հետո սեղմում ենք «Скачать» և վերջ:

    Բ. Բոլոր ծառայություններում առկա ինֆորմացիայի բեռնում
    Եթե ցանկանում եք բեռնել Google-ում առկա ամբողջական ինֆորմացիան ապա սեղմում ենք «Создать архив» (ինչպես պատկերված է նկարում):
    Որից հետո Takeout-ը ավտոմատ կերպով կբեռնի ողջ ինֆորմացիան և գործընթացի ավարտից անմիջապես հետո կառաջանա «Скачать» կոճակ, որը սեղմելով դուք կկարողանաք ողջ ինֆորմացիան ներբեռնել համակարգիչ:
    Ողջ բեռնված ինֆորմացիան կպահպանվի մեկ ընդանուր թղթապանակի մեջ:


    Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU 

    пятница, 11 мая 2012 г.

    Ինչպես մաքրել կեղտոտ բառերը:


    Նախ և առաջ պետք է կեղտոտ բառը դնել ժավելի մեջ: Երկու օր թրջոցի մեջ թողնելուց հետո կեսօրվա արևի ժամանակ կախել պարանին: Որոշ բառեր, երբ ժավելի թրջոցի մեջ թողնելուց հետո չորանում են արևի տակ ձեռք են բերում որոշակիություն ու կայունություն:

    Գոյություն ունեն այլ բառեր, օրինակ՝ սերը դրանցից մեկն է, որոնք որոշակի ժամանակ օգտագործվելուց հետո մոխրագույն երանգ են ձեռք բերել: Այս դեպքում խորհուրդ է տրվում տրորել այն ու առանց խնայելու խփել քարին և վերջում պարզաջրել հոսող ջրով:

    Քչերն են դիմակայում այսպսիսի խնամքին, բայց այդպիսինները կան:
    Ասում են կիտրոնն ու աղը մաքրում են ամենա դժվար կեղտաբծերը, ուրիշ ոչինչ:
    Սակայն խիղճը մաքրելու բոլոր հնարավոր տարբերակները ունայն են:

    Կյանքում երևի չկա այնպիսի կետղտոտ բառ, ինչպիսին է կորսուստը:
    Կորուստն ու մահը, որքան էլ ժավելով մաքրես, վերջում միշտ ժանգանման նյութ են արտաբերում ու այդ երկու բառերը փոխարինվում, վերածվում են դառնություն, որն ունակ է դատարկելու լեզվի ուժը: Այս դեպքում միշտ խորհուրդ է տրվում պահել որակյալ փափկեցնող միջոցի նյութով թրջոցի մեջ: Իսկ եթե միայն ցանկանում ես թեթևացնել առօրյա կյանքում օգտագործվող բառերը կարող ես միայն լվացքի փոշի ու լվացքի մեքենան օգտագործել: