суббота, 17 марта 2012 г.

Blender 2.62 (x32/x64)


 Screenshot
Blender-ը եռաչափ գրաֆիկայի և անիմացիայի խմբագիր է: Ծրագիրն անվճար է, սեղմ և դրա հետ մեկտեղ միանգամայն համեմատելի է եռաչափ խմբագիրների մեծ մասի հնարավորություններին, որոնք ավելի մեծ չափսեր ունեն և անվճար էլ չեն: Blender-ը հանգիստ կարող է ծառայել ոչ միայն տարբեր, այսպես կոչված «տնային» նախագծերի համար, այլև, օրինակ, ոչ մեծ խաղերի ստեղծելու համար (փաթեթի մեջ մտնում է նաև խաղային շարժիչ):
Համակարգային պահանջներ
  Ծրագրային
  • Windows 2000
  • Windows XP
  • Windows Vista
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել x32 տարբերակ [~27.8MB] (Բեռնվել է 205 անգամ)
 Բեռնել Բեռնել x64 տարբերակ [~32.2MB] (Բեռնվել է 122 անգամ)

MS Office 2010 Armenian LIP - հայերեն միջերեսի փաթեթ


 Screenshot
MS Office 2010-ի միջերեսի հայաֆիկացման փաթեթն է: Աջակցում է հայերենի ուղղագրությունը:
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել x32 տարբերակ [~13.5MB] (Բեռնվել է 158 անգամ)
 Բեռնել Բեռնել x64 տարբերակ [~15MB] (Բեռնվել է 149 անգամ)

MS Office 2007 Armenian LIP - հայերեն միջերեսի փաթեթ


 Screenshot
MS Office 2007-ի միջերեսի հայաֆիկացման փաթեթն է: Աջակցում է հայերենի ուղղագրությունը:
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել [~14.6MB] (Բեռնվել է 488 անգամ)

InfraRecorder 0.52 (x32/x64)


 Screenshot
InfraRecorder-ը անվճար լուծում է Windows միջավայրում CD/DVD սկավառակների մեջ տեղեկատվություն գրելու համար: Ծրագիրն առաջարկում է աշխատանքային հնարավորությունների լայն ընտրանի: InfraRecorder-ը թույլատրում է այրել սկավառակներ, ստեղծել նրանց ISO, BIN և CUE ֆորմատների պատկերներ, ցույց տալ սարքավորումների մանրամասն տեղեկատվություն, ձայնագրել բազմասեսիանոց և երկշերտ դիսկեր, ստուգեր պահպանված տեղեկատվության ամբողջականությունը, փոխարկել ֆայլերի մուլտիմեդիա տվյալներն ու աուդիոհոսքերը:
Համակարգային պահանջներ
  Ծրագրային
  • Windows 2000
  • Windows XP
  • Windows Vista
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել x32 տարբերակ [~4.56MB] (Բեռնվել է 541 անգամ)
 Բեռնել Բեռնել x64 տարբերակ [~4.37MB] (Բեռնվել է 152 անգամ)

Ինստալյատոր Nullsoft Install System (NSIS) 2.46


 Screenshot
Ծրագիրը նախատեսված է Windows օպերացիոն համակարգում աշխատող տեղակայման փաթեթներ պատրաստելու համար, որոնք ունակ են տեղակայել, ապատեղակայել, փոփոխել համակարգի դրույթները, ապափաթեթավորել ֆայլերը և այլն: Գլխավոր առավելությունը ստացվող տեղակայման մոդուլի փոքր չափսն է՝ ընդամենը 34KB: Տեղակայող փաթեթ ստեղծելիս կարելի է ընտրել սեղմման մեթոդը (ZLib, BZip2, LZMA), Windows-ի տարբերակը, ծրագրի լեզուն: Ունի սցենարային լեզուների աջակցում՝ հատուկ նախատեսված տեղակայման փաթեթների համար: Դրա օգնությամբ հնարավոր է իրականացնել որոշ գործընթացների տրամաբանության փոփոխություն, տարբեր թարմացումների աջակցում, ծրագրի տարբերակի ստուգում և բազմաթիվ այլ բաներ:
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել [~1.52MB] (Բեռնվել է 32 անգամ)

Avast Free Antivirus 7.0.1407


 Screenshot
Avast Free Antivirus - ոչ կոմերցիոն` անձնական օգտագործման համար անվճար հակավիրուսային ծրագիր է: Տեղակայելուց հետո անհրաժեշտ է անցնել անվճար գրանցում հետևյալ հասցեով http://www.avast.com/registration-free-antivirus.php :
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք

 Բեռնել Բեռնել [~71.4MB] (Բեռնվել է 4622 անգամ)

Kaspersky Virus Removal Tool 9.x


 Screenshot
Kaspersky Virus Removal Tool - անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու "բուժում" է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագիրը: Ծրագիրը չունի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորություն, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել ծրագրի ավելի թարմ տարբերակը:
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել KasperskyVirusRemovalTool.exe (թարմ. 17.03.2012) [~120.65MB] 

Dr.Web CureIt


 Screenshot
Dr.Web CureIt! - անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Dr. Web հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու "բուժում" է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Dr. Web հակավիրուսային ծրագիրը: Ծրագիրը չունի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորություն, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել ծրագրի ավելի թարմ տարբերակը:
 Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
 Բեռնել Բեռնել DrWebCureIt.exe (թարմ. 17.03.2012) [~77.87MB]

Միացնել "Ամենակարողի" ռեժիմը Windows 8-ում




Բլոգում մի անգամ արդեն գրել եմ, որ Windows 7-ում կա մի ռեժիմ, որը թույլ է տալիս կատարել բոլոր թաքնված և բացահայտ կարգավորումները մեկ վայրում: Այդ նույն ռեժիմը գոյություն ունի նաև Windows 8-ում:

1.Ստեղծել նոր թղթապանակ

2.Վերանվանեք այդ թղթապանակը՝
GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C}

3. Բացեք այդ թղթապանակը և կտեսնեք այդ ռեժիմը:


IPAD 3-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ





пятница, 16 марта 2012 г.

Ո՞ր հայտնի աստղին եք նման


Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:

1.Այցելեք այստեղ:

2.Սեղմեք Создать свой коллаж:

3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:
4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ):  
5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:

Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարվերի վրա ու զվարճացեք:

суббота, 10 марта 2012 г.

пятница, 9 марта 2012 г.

ArmBlogTV



ArmBlogTV-ն իրենից ներկայացնում է օգտակար ծրագիր, որտեղ հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկական հեռուստատեսային և ռադիո օնլայն եթերները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հայտնի հեռուստաալիքներ: Ծրագրում ներառված են նաև հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր:


Ի՞նչ է փոխվել այս տարբերակում

-զգալի չափով փոքրացվել է ծրագրի ինտերֆեյսը (800x600), ինչի շնորհիվ ծրագիրը կարող է լիարժեք աշխատել նաև նոթբուքների և նեթբուքների վրա

-ավելացվել են մի քանի հայկական հեռուստաեթերներ և վերացվել են նախորդ տարբերակի թերությունները

-ավելացվել են մի քանի հայկական ռադիոկայանները


-համարյա բոլոր ալիքները այժմ կարող եք դիտել ամբողջ էկրանով

-տեսախցիկները կարող եք դիտել ամբողջ էկրանով

-ավելացվել են նոր հայկական մուլֆիլմեր՝ բարձր որակով

-ավելացվել են արտասահմանյան 31 ալիքներ (Eurosport, NTV+ Football, ORT, Discovery, Cartoon Network, Animal Planet, EuroNews,CNN և այլն)

-ավելացվել են արտասահմանյան 10 ռադիոկայաններ

-ծրագիրը ավելի քիչ RAM է օգտագործում

-ծրագրի փաթեթը իր մեջ ներառում է flash player-ները internet explorer-ի և մնացած դիտարկիչների համար: Խնդիրներ առաջանալու դեպքում անպայման install արեք երկու player-ները



Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է՝
3. Net Frameworկ 2.0 Sp1
4. Internet Explorer 7  (կամ բարձր)
5. Google Chrome
6. Հայերեն լեզվի ճիշտ կարգավորումներ



Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ): Այս գործողություններից հետո հայերեն տառերի հետ խնդիրների դեպքում կարող եք փոխել ծրագրի ինտերֆեյսը անգլերենի:


Ուշադրություն:
Եթե որոշ հեռուստաալիքներ կամ ռադիակայաններ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:


Նախորդ տարբերակը ջնջելու դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ հայերեն տառերի հետ կապված, այդ պատճառով խորհուրդ է տրվում ջնջելուց հետո նորից տեղադրել kdwin ծրագիրը և hայերեն ֆոնտեր:




Եթե չեք կարողանում ներբեռնել նշված սերվերից, ապա փորձեք ներբեռնել հետևայլ սերվերներից:


Նյութը  armblog.net  կայքից

Apple-ը ներկայացրեց iPad3-ը Apple-ը ներկայացրեց iPad3-ը


Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:



Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB

вторник, 6 марта 2012 г.

SPEED TEST

                                                                 
                                                             START

Եղիշե Չարենց

                                                       
Կենսագրություն 1897- 1937 1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ "Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ "Հայրենիքս է Խանի Մակուն”, "Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”: Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: 1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը: 1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւբնակարանը խուզարկելու համար : Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է:  1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. "Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”:  1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին "օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:


                                           

Torrent Downloader

Adobe Reader

Armenian Fonts

Հծ Հաշվապահ

Skype 5

Armenian Blot

Opera

Mozilla Firebox

Chrome 16

Google թարգմանություն- հումոր

Շատերը տեղյակ են google թարգմանիչի մասին . Ձեզ ենք ցանկանում ներկայացնել սիրահարների տոնի թարգմանությունը ըստ google թարգմանիչի .
  

понедельник, 5 марта 2012 г.

Թվերը Youtube-ում



Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում  յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:

ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Просмотры страницы за последний месяц   36 135 


США   15612
Армения 14652
Россия      10254

Германия    6524

Chrome  89%
Internet Explorer  4%
Firefox      3%
Opera       2% 

 Windows    86 %
 I phone       14%

Կոկա Կոլա -ով աշխատող հեռախոս

Դաիզի Զենգը ստեղծել է Նոկիա-ի համար հեռախոս որը աշխատում է կոկա կոլա-ով. Կոլան և լիցքավորում է մարտկոցը և ապահովում է շատ այլ ֆունկցիաներ