пятница, 11 мая 2012 г.

Ինչպես մաքրել կեղտոտ բառերը:


Նախ և առաջ պետք է կեղտոտ բառը դնել ժավելի մեջ: Երկու օր թրջոցի մեջ թողնելուց հետո կեսօրվա արևի ժամանակ կախել պարանին: Որոշ բառեր, երբ ժավելի թրջոցի մեջ թողնելուց հետո չորանում են արևի տակ ձեռք են բերում որոշակիություն ու կայունություն:

Գոյություն ունեն այլ բառեր, օրինակ՝ սերը դրանցից մեկն է, որոնք որոշակի ժամանակ օգտագործվելուց հետո մոխրագույն երանգ են ձեռք բերել: Այս դեպքում խորհուրդ է տրվում տրորել այն ու առանց խնայելու խփել քարին և վերջում պարզաջրել հոսող ջրով:

Քչերն են դիմակայում այսպսիսի խնամքին, բայց այդպիսինները կան:
Ասում են կիտրոնն ու աղը մաքրում են ամենա դժվար կեղտաբծերը, ուրիշ ոչինչ:
Սակայն խիղճը մաքրելու բոլոր հնարավոր տարբերակները ունայն են:

Կյանքում երևի չկա այնպիսի կետղտոտ բառ, ինչպիսին է կորսուստը:
Կորուստն ու մահը, որքան էլ ժավելով մաքրես, վերջում միշտ ժանգանման նյութ են արտաբերում ու այդ երկու բառերը փոխարինվում, վերածվում են դառնություն, որն ունակ է դատարկելու լեզվի ուժը: Այս դեպքում միշտ խորհուրդ է տրվում պահել որակյալ փափկեցնող միջոցի նյութով թրջոցի մեջ: Իսկ եթե միայն ցանկանում ես թեթևացնել առօրյա կյանքում օգտագործվող բառերը կարող ես միայն լվացքի փոշի ու լվացքի մեքենան օգտագործել:

Комментариев нет:

Отправить комментарий