Blender-ը եռաչափ գրաֆիկայի և անիմացիայի խմբագիր է: Ծրագիրն անվճար է, սեղմ և դրա հետ մեկտեղ միանգամայն համեմատելի է եռաչափ խմբագիրների մեծ մասի հնարավորություններին, որոնք ավելի մեծ չափսեր ունեն և անվճար էլ չեն: Blender-ը հանգիստ կարող է ծառայել ոչ միայն տարբեր, այսպես կոչված «տնային» նախագծերի համար, այլև, օրինակ, ոչ մեծ խաղերի ստեղծելու համար (փաթեթի մեջ մտնում է նաև խաղային շարժիչ):
InfraRecorder-ը անվճար լուծում է Windows միջավայրում CD/DVD սկավառակների մեջ տեղեկատվություն գրելու համար: Ծրագիրն առաջարկում է աշխատանքային հնարավորությունների լայն ընտրանի: InfraRecorder-ը թույլատրում է այրել սկավառակներ, ստեղծել նրանց ISO, BIN և CUE ֆորմատների պատկերներ, ցույց տալ սարքավորումների մանրամասն տեղեկատվություն, ձայնագրել բազմասեսիանոց և երկշերտ դիսկեր, ստուգեր պահպանված տեղեկատվության ամբողջականությունը, փոխարկել ֆայլերի մուլտիմեդիա տվյալներն ու աուդիոհոսքերը:
Ծրագիրը նախատեսված է Windows օպերացիոն համակարգում աշխատող տեղակայման փաթեթներ պատրաստելու համար, որոնք ունակ են տեղակայել, ապատեղակայել, փոփոխել համակարգի դրույթները, ապափաթեթավորել ֆայլերը և այլն: Գլխավոր առավելությունը ստացվող տեղակայման մոդուլի փոքր չափսն է՝ ընդամենը 34KB: Տեղակայող փաթեթ ստեղծելիս կարելի է ընտրել սեղմման մեթոդը (ZLib, BZip2, LZMA), Windows-ի տարբերակը, ծրագրի լեզուն: Ունի սցենարային լեզուների աջակցում՝ հատուկ նախատեսված տեղակայման փաթեթների համար: Դրա օգնությամբ հնարավոր է իրականացնել որոշ գործընթացների տրամաբանության փոփոխություն, տարբեր թարմացումների աջակցում, ծրագրի տարբերակի ստուգում և բազմաթիվ այլ բաներ:
Avast Free Antivirus - ոչ կոմերցիոն` անձնական օգտագործման համար անվճար հակավիրուսային ծրագիր է: Տեղակայելուց հետո անհրաժեշտ է անցնել անվճար գրանցում հետևյալ հասցեով http://www.avast.com/registration-free-antivirus.php :
Kaspersky Virus Removal Tool - անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու "բուժում" է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագիրը: Ծրագիրը չունի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորություն, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել ծրագրի ավելի թարմ տարբերակը:
Dr.Web CureIt! - անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Dr. Web հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու "բուժում" է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Dr. Web հակավիրուսային ծրագիրը: Ծրագիրը չունի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորություն, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել ծրագրի ավելի թարմ տարբերակը:
Բլոգում մի անգամ արդեն գրել եմ, որ Windows 7-ում կա մի ռեժիմ, որը թույլ է տալիս կատարել բոլոր թաքնված և բացահայտ կարգավորումները մեկ վայրում: Այդ նույն ռեժիմը գոյություն ունի նաև Windows 8-ում:
1.Ստեղծել նոր թղթապանակ
2.Վերանվանեք այդ թղթապանակը՝ GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C}
Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:
3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:
4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ):
5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:
Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարվերի վրա ու զվարճացեք:
ArmBlogTV-ն իրենից ներկայացնում է օգտակար ծրագիր, որտեղ հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկական հեռուստատեսային և ռադիո օնլայն եթերները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հայտնի հեռուստաալիքներ: Ծրագրում ներառված են նաև հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր:
Ի՞նչ է փոխվել այս տարբերակում
-զգալի չափով փոքրացվել է ծրագրի ինտերֆեյսը (800x600), ինչի շնորհիվ ծրագիրը կարող է լիարժեք աշխատել նաև նոթբուքների և նեթբուքների վրա
-ավելացվել են մի քանի հայկական հեռուստաեթերներ և վերացվել են նախորդ տարբերակի թերությունները
-ավելացվել են մի քանի հայկական ռադիոկայանները
-համարյա բոլոր ալիքները այժմ կարող եք դիտել ամբողջ էկրանով
-տեսախցիկները կարող եք դիտել ամբողջ էկրանով
-ավելացվել են նոր հայկական մուլֆիլմեր՝ բարձր որակով
-ավելացվել են արտասահմանյան 31 ալիքներ (Eurosport, NTV+ Football, ORT, Discovery, Cartoon Network, Animal Planet, EuroNews,CNN և այլն)
-ավելացվել են արտասահմանյան 10 ռադիոկայաններ
-ծրագիրը ավելի քիչ RAM է օգտագործում
-ծրագրի փաթեթը իր մեջ ներառում է flash player-ները internet explorer-ի և մնացած դիտարկիչների համար: Խնդիրներ առաջանալու դեպքում անպայման install արեք երկու player-ները
Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ): Այս գործողություններից հետո հայերեն տառերի հետ խնդիրների դեպքում կարող եք փոխել ծրագրի ինտերֆեյսը անգլերենի:
Ուշադրություն: Եթե որոշ հեռուստաալիքներ կամ ռադիակայաններ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:
Նախորդ տարբերակը ջնջելու դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ հայերեն տառերի հետ կապված, այդ պատճառով խորհուրդ է տրվում ջնջելուց հետո նորից տեղադրել kdwin ծրագիրը և hայերեն ֆոնտեր:
Եթե չեք կարողանում ներբեռնել նշված սերվերից, ապա փորձեք ներբեռնել հետևայլ սերվերներից:
Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝
A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:
Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:
Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է: Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:
Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:
Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:
Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը 25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:
Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:
Կենսագրություն 1897- 1937 1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ "Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ "Հայրենիքս է Խանի Մակուն”, "Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”: Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: 1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը: 1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւբնակարանը խուզարկելու համար : Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: 1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. "Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”: 1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին "օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:
Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ: