Ծրագիրը նախատեսված է Windows օպերացիոն համակարգում աշխատող տեղակայման փաթեթներ պատրաստելու համար, որոնք ունակ են տեղակայել, ապատեղակայել, փոփոխել համակարգի դրույթները, ապափաթեթավորել ֆայլերը և այլն: Գլխավոր առավելությունը ստացվող տեղակայման մոդուլի փոքր չափսն է՝ ընդամենը 34KB: Տեղակայող փաթեթ ստեղծելիս կարելի է ընտրել սեղմման մեթոդը (ZLib, BZip2, LZMA), Windows-ի տարբերակը, ծրագրի լեզուն: Ունի սցենարային լեզուների աջակցում՝ հատուկ նախատեսված տեղակայման փաթեթների համար: Դրա օգնությամբ հնարավոր է իրականացնել որոշ գործընթացների տրամաբանության փոփոխություն, տարբեր թարմացումների աջակցում, ծրագրի տարբերակի ստուգում և բազմաթիվ այլ բաներ:
Комментариев нет:
Отправить комментарий