![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVvM7uimnPnv9Jj7ui882Rj6gRnAcNwZTIas1h1tqrMK9Btmr3jXADGpxuqR9PHBqWE8WWxZbxy5aiugQ6Gv2trjRes9o9_bFxiqP-0nwA3fEkhI2NXW4afS0alqJJyzcn_ms1Xfx5LK0/s320/x_da9a3874.jpg)
Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:
Комментариев нет:
Отправить комментарий