Համոզված եմ, որ բլոգի այցելուներից շատերը նախընտրում են օգտագործել հենց Google Chrome ինտերնետ դիտարկիչը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս անպայման տեղադրել այս հավելվածը: Այն ամբողջովին փոխում է Chrome-ի ոչ այդքան ֆունկցիոնալ սկզբնական էջը: Հավելվածը հնարավորություն է տալիս ձեռքով ավելացնել հաճախակի այցելվող կայքերի ցուցակ և դրանց կցել ցանկացած լուսանկար (Chrome-ի ստանդարտ էջը ավտոմատ է որոշում ցուցադրվող կայքերը և դրանց լուսանկարները):
Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր):
Ինչպես տեղադրել և օգտագործել
1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:
Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics` Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:
Комментариев нет:
Отправить комментарий