среда, 22 февраля 2012 г.

Ինչպես ներբեռնել ֆայլեր դադարներով Letitibit-ից, Rapidshare-ից, depositeFiles-ից և նմանատիպ ֆայլային սերվերներից


Ինտերնետային վերը նշված ֆայլային սերվերները գնալով շատանում են, և ինչպես գիտեք, դրանք անվճար հնարավորություն են տալիս վեռնավորել ֆայլեր միայն որոշակի արագությամբ և առանց որևէ միջնորդ ծրագրի օգնությամբ: Իսկ եթե ֆայլի չափը մեծ է, այդ դեպքում ստիպված պետք է չանջատենք համակարգիչը և սպասենք մինչև բեռնավորումը ավարտվի: Իհարկե ոչ: Ձեզ եմ ներկայացնում այդ ֆայլային սերվերներից ֆայլերը բեռնավորելու, այնուհետև ընթացքում կանգնեցնելու և այնուհետև շարունակելու եղանակը:


1.Սեղմում ենք որևէ հղում ֆայլային սերվերը բացելու համար: Իմ կայքի դեպքում սեղմում ենք "Բեռնավորել" կոճակը


2. Գտնում ենք անվճար բեռնավորելու կոճակը և սեղմում: Տվյալ դեպքում "Regular download" կոճակը


3. Սեղմում ենք Download on slow speed



4. Սպասում ենք մոտավորապես 60 վրկ. մինչև ժամանակը լրանա և հայտնված հղման վրա սեղմում ենք մկնիկի աջ կոճակով և ընտրում ենք հղումը պատճենահանող տարբերակը: Տվյալ դեպքում "копировать адрес ссылки"






5. Բացում ենք բեռնավորող որևէ ծրագիր: Խորհուրդ կտամ օգտագործել Download Master-ի վերջին տարբերակներից, որը կարող եղ ներբեռնել այստեղից: Սեղմում ենք ավելացնել կոճակը, տեղադրում հասցեն և սեղմում բեռնավորել կոճակը:


6. Այժմ ամենահետաքրքիր մասը: Եթե ցանկանում ենք կանգնեցնել բեռնավորման ընթացքը և շարունակել հետագայում, ապա Download Master-ից ժամանակավորապես կանգնեցնում ենք բեռնավորումը (Pause, ոչ թե Stop): Այնուհետև երբ ցանկանում ենք այն շարունակել ասեմ որ Start սեղմելով այն չի շարունակի, հակառակ դեպքում իմ այսքան գրած իմաստ չէր ունենա :)) Եվ այսպես շարունակելու համար կրկնում ենք 1-ից 4 կետերում նշված գործողությունները: Այնուհետը բացում ենք Download master-ը, մկնիկի աջ կոճակով սեղմում ենք կանգնեցված ֆայլի վրա, ընտրում ենք "свойства" և տեղադրում ենք նոր պատճենված հասցեն հնի փոխարեն ու սեղմում ենք "OK": Այնուհետև անմիջապես նշում ենք տվյալ ֆայլը և սեղմում ենք սկսել կոճակը ("Start"): Եվ ինչպես տեսնում եք բեռնավորումը շարունակվում է :)))))


Комментариев нет:

Отправить комментарий