Google ընկերությունը համաձայնել է Chrome դիտարկչում ավելացնել «չհետևել» կոճակը (Do Not Track), որը օգտատերերին թույլ կտա սահմանափակել համացանցում իրենց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Այսկերպ կանջատվի այն գործիքը, որի միջոցով դիտարկիչը տեղեկություններ էր հավաքում օգտատիրոջ այցելությունների վերաբերյալ: Սրա շնորհիվ հնարավոր կլինի արգելափակել այդ տեղեկությունների հիման վրա օգտատիրոջն ուղարկվող թեմատիկ գովազդի տրամադրումը:
Այս քայլով Google-ն իր աջակցությունն է հայտնում ԱՄՆ իշխանությունների այն նախաձեռնությանը, համաձայն որի՝ անհրաժեշտ է ապահովել համացանցի օգտատերերի անձնական տեղեկությունների անվտանգությունը:

Комментариев нет:
Отправить комментарий